Վերականգնե՛նք Երիտասարդության պալատը
Written by Ռադիո Հայ on 11th July 2019
Հուլիսի 11-ին Անի Պլազայում տեղի ունեցավ Երիտասարդության պալատը վերականգնելու քաղաքացիական նախաձեռնության ժողովը, որին մասնակցեին ոչ միայն բազմաթիվ աջակիցներ, այլ նաև փորձագենտեր։ ավագանու անդամներ և ԱԺ պատգամավորներ
Երիտասարդական պալատը, որը հարթակ էր հայ երիտասարդության, սերունդների կայացման և միաժամանակ խորհրդանիշն էր նորաստեղծ և անկախ Հայաստանի՝ երկուհազարականների սկզբին բարբարոսաբար ավիրվեց և ապօրինաբար վերածվեց քարի հանքի։
Նախաձեռնոխ խումբը՝ կարևորելով այս կառույցի նշանակությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի երիտասարդության համար, հույս է տածում Նոր Հայաստանում վերականգնել այն։
Հանդիպման տեսանյութն ամբողջությամբ․
Երիտասարդության պալատի վերականգնում. քննարկում
Posted by Արթուր Թարխանյան on Thursday, July 11, 2019
Նախաձեռնող խումբն այսքանով չի սահմանափակվելու և պարբերաբար անդրադառնալու է թեմային՝ անցում կատարելով գործնական քայլերի։ Նրանց կարող է միանալ և իր ներդրումն ունենալ Ձեզանից յուրաքանչյուրը։
«Երևանի հանրություն» դաշինք ֆեյսբուքյան էջ։
Հեռախոսահամար՝ (011) 56 – 06 – 00
Ալիսա On 12th July 2019 at 3:26 am
Առաջարկում եմ կազմակերպել նաև ստորագրահավաք, որպեսզի պատժվեն այդ որոշումներն ընդունողներն ու կազմակերպիչները, դատապարտվեն որպես հայրենիքի թշնամիներ, իրենց սեփական միջոցները կոնֆիսկացվեն և ներդրվեն կառույցի ֆոնդին: Հակառակ դեպքում անպատժելիությունը նոր հանցագործությունների կնպաստի: