«Սպարտակ» բալետը վտանգված է

Written by on 8th September 2019

«Սպարտակ» բալետային ներկայացումը հարվածի տակ է, վտագ է սպառնում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը։ Նա նշեց, որ «Սպարտակ», «Գայանե» բալետներն իրենց թատրոնի այցեքարտն են, հյուրախաղերի ժամանակ ներկայացնում են հենց «Սպարտակը»։

«Բալետային խմբի  ղեկավար Արմեն Գրիգորյանն ինքնուրույն որոշումներ է կայացնում, կրճատում է դերասանների՝ առանց խորհրդակցելու, հաշվի  նստելու մեր վարպետների հետ։ Այդ մասին տեղեկացել է բալետի բեմադրող ռեժիսոր, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, զայրացել է։ Մենք կորցնում ենք այն որակը, որ  պարել ենք ութ տարի շարունակ, մեծ աղմուկ բարձրացրել մեր թատրոնի, մշակույթի շուրջ։ Այսօր հենց այդ ներկայացման շնրոհիվ են մեր շատ արտիստներ պահանջված դրսում, հրավիրվում են հյուրախաղերի։

Շուտով կլինի Յուրի Գրիգորովիչի արձագանքը, չնայած մենք ընկերական ճանապարհով փորձում ենք համոզել, հարթել, որպեսզի լուրջ ընթացք չունենա այս մեծ խնդիրը, հակառակ դեպքում կարող ենք վաղը կորցնել «Սպարտակը», ինչը մեզ համար կլինի ճակատագրական։ «Սպարտակ» ներկայացումն ամեն թատրոնում չի գնում»,- ասաց Ռ. Մուրադյանը։

Առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանն ասաց, որ «Սպարտակում» հանդես գալու հնարավորություն իրեն տվել է հենց Յուրի Գրիգորովիչը՝ տեսնելով իր ֆիզիկական կառուցվածքը որպես բալետի դերասան։

«Մեկ ամիս առաջ ինձ կանչել է Արմեն Գրիգորյանն ու ասում է, որ հրաժարվեմ «Սպարտակից»։ Որպես պատճառ այնպիսի բան է ասում, որ որևէ մեկի ուղեղում չի կարող տեղավորվել։ Ասում է՝ նիհար ես այդ կերպարի համար։ Բայց բալետի արտիստը պետք է նիհար լինի։ Եթե ասեր գեր ես, հրաժարվի,  չես համապատասխանում, խնդիր չկար։ Սակայն այն պատճառը, որ ինքը ներկայացրեց, ապշած եմ»,- պատմեց Սևակ Ավետիսյանը։

Բալետային խմբի մեծ մասի վերջնական դիրքորոշումն այն է, որ չեն ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ։

Աղբյուր` Panorama.am

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background