Սերգեյ Սմբատյանը հավանել է արհեստական բանականության մշակած երաժշտությունը
Written by Ռադիո Հայ on 7th October 2019
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը տպավորված է Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին կայացած համերգով և արհեստական բանականության կողմից մշակված երաժշտությամբ:
«Արմենպրես»–ի հետ զրույցում Սմբատյանը կիսվել է իր տպավորություններով ու պատմել նվագախմբի հետագա ծրագրերի մասին:
– Պարոն Սմբատյա՛ն, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի մեկնարկը: Որպես նվագախմբի ղեկավար, համերգից ձեր սպասելիքներն արդարացա՞ն:
– Համերգն ավելի քան կայացավ, որովհետև մենք խոսում ենք միջազգային նվագախմբի մասին. հյուրեր, Հայաստան, լեփ-լեցուն հրապարակ, դասական երաժշտություն, 15 երկրի էքսկուրս: Մենք միջազգայնացման խնդիր ենք լուծել նաև, այսինքն՝ համերգն ավելի քան կայացավ: Ես չէի սպասում, որ մեր հանդիսատեսը հրապարակում կարող է այդքան բուռն ողջունել Խաչատրյանի վալսը: Մենք միշտ բողոքում ենք, որ շատերը լսում են ոչ որակյալ երաժշտություն, բայց երեկվա հանդիսատեսից, մի քանի հազար մարդուց ողջույնը երբ լսեցի Խաչատրյանի վալսի մեկնարկի ժամանակ, ինձ տվեց վստահություն, որ մենք շատ լավ ապագա ունենք:
Շարունակությունը կարդացեք այստեղ։