Արամ MP3 – Կուզե՞ս

Written by on 18th November 2019

Ո՞վ կմտածեր, որ «Սկսում ենք» և «Ալաբալանիցա» էլեկտրոնային պարային հիթերից հետո Արամ MP3-ն կթողարկի սիրային մի բալլադ, որը կոչվում է «Կուզե՞ս»։

Միաժամանակ զարմանալի, միաժամանակ սպասելի էր նման փոփոխությունը, քանի որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն Արամի կարողությունները, և ինչպես ինքն էր ասել մեզ հետ «Երգազրույցում»՝ «Ալաբալանիցային» հաջորդող երգն այլ ժանրում պետք է լիներ։

Երգը մեծ ու դրական արձագանք է ստացել համացանցում, և մենք «Youtube»-յան մեկնաբանություններից առանձնացրել ենք ամենահետաքրքիրները։

Հարսանեկան զուգապարի նոր թրենդային երգ!
Ann Zakaryan
Կամ օրինակ՝ այս մեկը․
Ed sheeran նեռվնո կուրիտ վ ստառանե
Էդ Շիրանը մի անկյունում ներվային ծխում է։
Irina Sahakyan
Բարի, մեղեդային և հիշվող կրկներգով այս երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությանը՝ Karen & Sevak-ը։ Այն ուղեկցվում է տեսահոլովակով, որը թրեքի հետ միաժամանակ թողարկվել է նոյեմբերի 15-ին։ Հոլովակի ռեժիսորն է Արամայիս Բարսեղյանը, ով մինիմալիստական լուծումներով ստացել է գեղեցիկ սիրային պատկեր։

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background