Կոնստանտին Օրբելյանը նոմինացվել է «Գրեմմի»-ում
Written by Ռադիո Հայ on 21st November 2019
Երեկ, նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան ներկայացրեց 2020 թվականի «Գրեմմիի» (Grammy) 84 անվանակարգերում նոմինացված անձանց անուններն ու աշխատանքները։ Ցուցակում է նաև մեր հայրենակից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրած «A TE, O CARA» ալբոմով հաղթանակի համար կմրցի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում։
Նախկինում հայազգի անվանի դիրիժոր Օրբելյանը «Գրեմմի»-ում ևս երեք անգամ է անվանակարգվել, սակայն դեռ չի հաղթել։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 26-ին, Լոս Անջելեսում։