EmpYraY — Անպարտելի

Written by on 3rd December 2019

Հայկական իրականության ամենահայտնի ու սիրված ռոք խմբերից EmpyRay-ն (Էմփիրեյ) իր նոր կազմով վերջապես թողարկեց առաջին սինգլի տեսահոլովակը (մինչ այդ երգն ակտիվ պտտվում էր միայն երեք ռադիոկայաններում, այդ թվում` Ռադիո Հայում): «Անպարտելի» վերնագրով երգը գրվել է խմբի անդամ Գիսանե Պալյանի կողմից, ով ոգեշնչվել էր 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական ակտիվ իրադարձություններով:
EmpyRay խմբի նոր անդամ է վոկալիստ Էմիլ Խոսրովյանը:
Երգը սկսում է BBC-ի կողմից թավշյա հեղափոխության մասին ռեպորտաժի տողերով, որին հետևում են էմփիրեյական մեղեդային, միևնույն ժամանակ խրոխտ երաժշտությունը:
Խմբի հետ «Երգազրույցում» տեղեկացել էինք, որ «Անպարտելի» երգի տեսահոլովակում կադրեր կլինեն նաև ցույցերից, սակայն, ինչպես տեսնում ենք, ստացված արդյունքում դրանք բացակայում են. արդեն հարազատ դարձած դեմքերը որոշել են միայն ցուցադրել իրենց երգելն ու նվագելը, որոնց լավագույնս իրագործման հարցում չենք կասկածում:
Տեսահոլովակը լույս է տեսել նոյեմբերի 29-ին, ռեժիսորներն են Արսեն Նալբանդյանն ու Գիսանե Պալյանը։

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background