Արթուր Թարխանյան կենտրոնն արդեն բաց է իր այցելուների առաջ
Written by Ռադիո Հայ on 22nd February 2020
Անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի անունը կրող կենտրոնի բացումը տեղի ունեցավ փետրվարի 22-ին։
Բոլոր այցելուների համար այն բաց կլինի ամեն օր (բացի կիրակիից) ժամը 16:00-ից 20:00-ն։ Գիդերը կաշխատեն ապրիլի 1-ից։
Կենտրոնը ներկայացնում է հայկական մոդեռնիզմի ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցների, կոնցեպտուալ նախագծերի և ինովացիոն գաղափարների իր մշտական հավաքածուն։
Արթուր Թարխանյան կենտրոնը հասարակական մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Թարխանյան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Կենտրոնի առաքելությունն է խթանել ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, հայկական մոդեռնիզմի գաղափարախոսությունը և ճարտարապետական ստեղծագործությունները հասանելի դարձնել հանրության հնարավորինս լայն շրջանակներին։