Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Written by Ռադիո Հայ on 31st March 2020
Խոշոր ավտոթվարի հետևանքով երեկ կեսգիշերն անց մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին:
Ավտովթարը տեղի էր ունեցել մարտի 14-ին, երբ Արիանան իր մեքենայով բախվել էր բետոնե հենասյանը, ինչի պատճառով կատարված մի քանի վիրահատությունները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Իր կնոջ մահվան մասին Լևոն Արոնյանն այպիսի գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում․
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life…
I love you honeybun, sleep tight….
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
«Խոսքեր չունեմ իմ կնոջ՝ Արիանայի մահվան վերաբերյալ իմ ցավն արտահայտելու։ Նա գեղեցիկ կյանքով ապրող խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր․․․
Սիրում եմ քեզ, թանկագինս, հանգիստ քնիր․․․»։
33-ամյա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի Արիանան ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր։ 2016 թ․ եղել է «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 2017 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Արիանան և Լևոնն ամուսնացել էին 2017 թվականին։