Դերեք Շերինյան․ աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը նոր ալբոմ կթողարկի

Written by on 28th July 2020

Դերեք Շերինյանն այն ֆենոմենալ հայերից է, ով ավելի հայտնի է արտերկրում, քան իր հայրենիքում։ Եկեք ուղղենք այդ սխալը։

Շերինյանի բազմատաղանդ լինելը բազմիցս ապացուցվել է Էլիս Քուփերի երաժշտության միջոցով, ով մի անգամ նրան կոչել է «Ստեղնաշարային կալիգուլա»։ Եղել է Dream Theater, Black Country Communion խմբերի անդամ, այժմ նվագում է Sons Of Apollo-ում։ Շրջագայելով ու համագործակցելով լեգենդար KISS խմբի և Բիլլի Այդոլի հետ՝ Դերեքը սահմանել է կուլտային ռոք ֆիգուրների կողմից մեծ պահանջարկ ունենալու բարձր մակարդակ։ Բացի այդ, ինչն ամենատպավորիչն է ու կարող է անսահման հպարտության առիթ դառնալ, մեր հայրենակիցը «Prog» ամսագրի բոլոր ժամանակների լավագույն ստեղնաշավոր գործիքներ նվագողների ցանկում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Եթե չէիք ճանաչում, ապա այս պահին ունեք հիանալու համար անհրաժեշտ բոլոր պատկերացումները։ Համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր դաշնակահար Դերեք Շերինյանը նոր սոլո ալբոմ է թողարկելու․ «The Phoenix»-ը լույս կտեսնի 2020 թվականի սեպտեմբերի 18-ին։

— Ես, իրոք, կարծում եմ, որ սա մինչ օրս թողարկված իմ լավագույն սոլո ալբոմն է։ Ես ու Սայմոն Ֆիլիպսը մեծ էներգիա ենք նվիրաբերել սրա ստեղծմանը, և ես անչափ շնորհակալ եմ բոլոր այն հրաշալի երաժիշտներին, ովքեր իրենց ներդրումներն են ունեցել այս սկավառակի վրա։

Ահա ալբոմի լիդ-սինգլը, որտեղ ստեղների պատասխանտուն Շերինյանն է, հարվածայինինը՝ Սայմոն Ֆիլիպսը, կիթառինը՝ Ron ‘Bumblefoot’ Thal-ն, բասս կիթառինը՝ Ջիմմի Ջոնսոնը, իսկ տերմենինը՝ Արմեն Ռան։

8 թրեքից բաղկացած ալբոմը նախապես կարող եք ձեռք բերել այստեղ։ Ահա թրեք-լիստը․

1․ The Phoenix
2․ Empyrean Sky
3․ Clouds of Ganymede
4․ Dragonfly
5․ Temple of Helios
6․ Them Changes
7․ Octopus Pedigree
8․ Pesadelo

Դերեք Շերինյանը սոցիալական կայքերում․
https://www.facebook.com/Derek-Sherinian-Official-361589234010473/
https://twitter.com/DerekSherinian
https://www.instagram.com/dereksherinianofficial/


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background