Բարեգործական համերգը ի աջակցություն Բեյրութի․ Ֆիլհարմոնիկ նվագախումբ և կամերային երգչախումբ

Written by on 2nd September 2020

Երկար դադարից հետո բացառիկ հնարավորություն վայելելու Ջուզեպե Վերդիի հայտնի օպերան՝ «Տրավիատան»՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և անվանի միջազգային կատարողների` ի աջակցություն Բեյրութի:
Համերգից գոյացած ողջ հասույթը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կուղղվի Բեյրութում աղետից տուժած հայկական մշակութային կենտրոնների վերականգնմանը:
Բացօթյա բարեգործական համերգը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝  20:00-ին ՀՀ ազգային ժողովի այգում:
Տոմսեր կարող եք ձեռք բերել այստեղ. https://bit.ly/3hhTIZ0:
Իսկ բոլոր նրանք, ովքեր չեն կարողանա մասնակցել համերգին, բայց ցանկանում են նվիրատվություն կատարել, կարող են այցելել այստեղ. agbugiving.org/Lebanon:

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background