Հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկին հանդես կգա Երևանում

Written by on 24th February 2021

Փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկիի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝  Kol Nidrei, Սեն-Սանսի Թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիան:

Նշենք, որ թավջութակահար Միշա Մայսկին երաժշտությամբ է սկսել զբաղվել դեռ մանկուց՝ 8 տարեկանից, դառնալով միակ երաժիշտը, ով ուսանել է Մ. Ռոստրոպովիչի և Գ. Պյատիգորսկու մոտ, հայտնում է նվագախմբի ֆեյսբուքյան էջը։

Երաժիշտը ծնվել է Ռիգայում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background