Միխայիլ Գալուստյանը դատարանի միոջոցով Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները
Written by Ռադիո Հայ on 3rd March 2021
Ինչպես տեղեկանում ենք «Մաշ» թելեգրամյան ալիքից, դերասան Միխայիլ Գալուստյանի «Фреш-фильм» կինոընկերությունը 15 միլիոն ռուբլի է ներդրել «Кома» ֆանտաստիկ ժապավենի արտադրության համար, որը պետք է նկարահաներ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին պատկանող «Энджой мувиз» ընկերությունը:
«Защи́тники» ֆիլմի (և գրեթե բոլոր մյուս գործերի) ձախողումից հետո կինոֆոնդը պահանջել է իր ներդրած գումարը, իսկ ստուդիան սնանկացման եզրին էր: «Кома»-ն հավաքել էր 2,5 միլիոն դոլար, ինչը ծախսված գումարի կեսն էր միայն։
Գալուստյանը դատարանի միջոցով փորձել է վերադարձնել ներդրումը, բայց ռեժիսորը փոխարենն առաջարկել է «Непрощённый» ժապավենի հեղինակային իրավունքները, որի գլխավոր դերում Դմիտրի Նագիևն է։ Նշվում է, որ սա Անդրեասյանի քիչ ֆիլմերից է, որն իր արդյունքը տվել է։