«Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»․ Իզաբել Ֆաուստը հանդես կգա Հայաստանում

Written by on 12th March 2021

Հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդրելու Բեթհովենի ջութակի կոնցերտը՝ Իզաբել Ֆաուստի կատարմամբ: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Սա Իզաբել Ֆաուստի երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին: Երկրոդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում, որը սկանդինավյան երկրների ամենախոշոր համերգային կենտրոնն է: Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը, համերգին Ֆաուստը կատարեց Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Իզաբել Ֆաուստը հայերի կողքին էր նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հարցազրույցներից մեկում նա նշել է. «Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background