ՀԱՅՈՒՀԻ` բացառիկ թանգարանային ցուցադրություն Գյումրիում

Written by on 9th April 2021

Ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին, Գյումրի քաղաքում իր դռները կբացի ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրությունը, որը կազմակերպվել է ալեքսանդրապոլյան պատմական միջուկի մասը կազմող շենքերից մեկում, առավել հայտնի՝ «Մեր մանկության թանգոն» սիրված կինոնկարի հայտնի դրվագներից։

Այս ցուցադրությունը, ինչպես հայտնում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, բացառիկ է ներկայացված նյութերով և բովանդակությամբ։ Այն ներառում է 16-19 դդ․ հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։

Օտար ճանապարհորդները հնուց անտի մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին։ Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, լուսանկարիչներ ու գեղանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը։

Թանգարանի տարածքում գործելու է գրախանութ, իսկ այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background