«Անցյալից պատգամ ապագային». ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Written by on 22nd April 2021

Ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Անցյալից պատգամ ապագային» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ցուցահանդեսին կներկայացվեն «Հայ ասպետ» ԿԲՀ-ի միջնակարգ դպրոցի 3-րդ և 9-րդ դասարանների աշակերտների աշխատանքները: Միջոցառման բացմանը դպրոցի սաները կկատարեն նաև Կոմիտասի ստեղծագործություններից:
«Երեխաները իրենց աշխատանքների միջոցով արտահայտում են ապրելու կամք և լավատեսություն ապագայի նկատմամբ»,-նշում է «Հայ ասպետ» ԿԲՀ-ի դպրոցի ուսուցչուհի Ցողիկ Ոսկանյանը:
Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 30-ը:
Մուտքն ազատ է:

Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background