Հայուհի Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող
Written by Ռադիո Հայ on 26th April 2021
Ավարտվեց «Ну-ка, все вместе!» նախագծի երրորդ եթերաշրջանը, որտեղ իր կատարյալ վոկալային տվյալներով ժյուրիին հիացրեց հայազգի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, և վաստակեց «Ну-ка, все вместе!» նախագծի երրորդ եթերաշրջանի հաղթողի տիտղոսը։
Սյուզաննան հանդես եկավ Սելին Դիոնի «I surrender» երգով, և վաստակեց 99 միավոր: Հայուհու կատարումը վեճի առիթ դարձավ 100 ժյուրիների առաջնորդ Սերգեյ Լազերևի և ժյուրիի անդամ, երգչուհի Սաշա Գրադիվայի միջև, նա այն միակն էր, ով չքվեարկեց երգչուհու օգտին, իսկ դա վրդովվեցրեց Լազերևին, նա դա անարդար որակեց, ասելով, որ չկար ոչ մի կեղծ նոտա։
Նշենք, որ 28-ամյա հայուհին որպես մրցանակ կստանա մեկ միլիոն ռուբլի և սեփական սինգլ, որը կհնչի ռուսական ռադիոկայաններով։