Ուկրաինացիները ֆիլմ են նկարահանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին
Written by Ռադիո Հայ on 28th April 2021
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում մեծ սեր և ճանաչում վայելով գործիչ Ռոման Բալայանի մասին: Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միությունից։
Նրանք նկարահանումներ իրականացրեցին Երևանում՝ Փարաջանովի թանգարանում, Պանթեոնում, երևանյան փողոցներում, սրճարաններում ու ռեստորաններում, Երևանի կոնյակի գործարանում և բոլոր այն վայրերում, ուր սիրում է լինել Ռոման Բալայանը իր երևանյան օրերին: Ուկրաինացիները ուղևորվեցին նաև կինոռեժիսորի հայրենի գյուղ, որը գտնվում է Արցախում, և հանդիպեցին նրա ազգականների հետ:
Նշենք, որ ուկրաինացի կինոգործիչները որոշել են Ռոման Բալայանի ծննդյան 80-ամյակի առթիվ ֆիլմով անդրադառնալ նրա կյանքին, ապրած տարիներին, կինոյին ու նրա գործունեությանը:
Սպասենք ֆիլմին 🙂