«Գարեգին Նժդեհ. Իմ պատասխանը». տեղի կունենա Գոռ Ղազարյանի գրքի շնորհանդեսը

Written by on 6th May 2021

Մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Գոռ Ղազարյանի՝ «Գարեգին Նժդեհ. Իմ պատասխանը» գրքի շնորհանդեսը:

Գրքում ներկայացվում են հայ պետական-ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գ․ Նժդեհի կյանքի ու գործունեության մասին ոչ այնքան հանրահայտ նյութեր և հատկապես նրա ոչ նյութական ժառանգությունը։

Գոռ Ղազարյանը սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Հեղինակել է «Ցեղաշունչ քանդակագործը․ Կառլեն Նուրիջանյան» ֆիլմը, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նարեկացի Արվեստի Միությունում։

Միջոցառումն իրականացվում է «Թոնդրակ» արշավական ակումբի նախաձեռնությամբ:

Մուտքն ազատ է:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background