Արցախում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային ֆոտոցուցահանդես

Written by on 18th May 2021

Մայիսի 21-ին Արցախի Մարտակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես:

Ցուցահանդեսի համադրողները հայտնում են, որ այս ցուցահանդեսը միտված է սատարել արցախցիներին: Մասնակիցներն են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների լուսանկարիչներ: Այդ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իտալիան, Չեխիան և Սլովակիան:

Ցուցադրված լուսանկարներում ներկայացված է խաղաղ (և ոչ միայն) առօրյան. բնություն, քաղաքներ, եկեղեցիներ և մարդիկ, այն ամենը, ինչով ապրում, ուրախանում և տխրում են, պաշտպանում, որովհետև դա ուղղակի իրենց հայրենիքն է:

Ցուցահանդեսում ներկայացված են կադրեր ինչպես Հայաստանից և Արցախից, այդպես էլ մասնակից հեղինակների հայրենիքներից:

Մասնակից հեղինակներ՝
Արցախ՝ Դավիթ Ղահրամանյան
Իսրայել՝ Միքայել Լեվիտ, Վսեվոլոդ Տոբոտրաս
Իտալիա՝ Սաբինա Բրոետտո, Սիլվանո Մոնչի
Հայաստան՝ Արմեն Ենգոյան, Գագիկ Գասպարյան, Գոհար Մովսեսյան, Հարություն
Խաչատրյան, Միհրան Դեդեյան, Սամվել Սևադա, Սիփան Գյուլումյան,
Վիգեն Մնոյան, Տաթև Դուրյան
Չեխիա՝ Գարիկ Ավանեսյան, Յարոսլավ Կուչերա, Յոզեֆ Բոսակ, Պյոտոր Ստրբաչկա
Ռուսաստան՝ Էդուարդ Թևոսով, Կոնստանտին Կրեյդենկո, Մարինա Բուրենկովա,
Վիկտոր Կանուննիկով
Սլովակիա՝ Մարցել Րեբրո, Պատրիկ Մինար

Համադրողներն են Երևանի Արմեն Ենգոյանը, Ստեփանակերտից՝ Արմեն Պետրոսյանը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background