«Հայ կրեատիվները»․ Ինչպե՞ս ստեղծվեց խումբը, Ինչո՞ւ JINJ, Չկա՞ր լսարանի կողմից չընդունվելու վախ

Written by on 18th June 2021

Ինչպե՞ս ստեղծվեց խումբը։

44-օրյա պատերազմի ընթացքում, երկրում մթնոլորտը բավականին լարված էր, պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախում մնալն անվտանգ չէր, արցախահայ մեր հայրենակիցները Հայաստան էին եկել։ Դե այդ օրերին ով ինչով կարողանում էր օգտակար էր լինում մեր զինվորներին և Արցախից եկած հայրենակիցներին․ մենք սկսեցինք նվագել Արցախից Հայաստան գաղթած ընտանիքների, հետագայում նաև վիրավոր զինվորների համար: Այդ ընթացքում հասկացանք, որ ուզում ենք շարունակել այս ամենը և որոշեցինք ստեղծել մեր խումբը, որը կլինի միաժամանակ հայկական և ժամանակակից:

 

Ինչո՞ւ JINJ ։ Ինչո՞վ է պայմանավորված անվան ընտրությունը։

Անունի ընտրությունը մի քիչ բարդ էր․ ուզում էինք, որ այն տարբեր լեզուներով հնչի կարճ, սիրուն ու հետաքրքիր, և իհարկե ունենա իմաստ: Այս հարցում մենք կարևորում էինք նաև այն, որ ընտրված անունը համապատասխանի մեր արժեքներին: Մի խոսքով մեր պահանջների արտացոլումը գտանք հենց JINJ-ի մեջ։

Հայկական ֆոլկի ու ֆրանսիական ռեփի միաձուլում․ սա նորություն է հայկական շոուբիզնեսում։ Չկա՞ր վախ, որ հայ լսարանը չի ընդունի ձեր ոճը։

Երբ ստեղծագործում ես անկեղծ և սիրով, անկախ նրանից թե ինչ ես դու անում, պետք է գնաս քո երազանքների հետևից: Վատ կարծիքներից խուսափելն անհնար է: Ամենակարևորն այն է, որ ինքդ քո աշխատանքից գոհ մնաս, այդ ժամանակ հաստատ կգտնվեն քո ներաշխարհին հարազատ ու աշխատանքդ գնահատող մարդիկ:

Սա ձեր առաջին տեսահոլովակն է․ հե՞շտ էր գաղափարն ի կատար ածելը, ռեժիսորի հետ աշխատանքը, մտքերի փոխանակումը։ Արդյո՞ք նկարահանումները հարթ անցան։

Երբ առաջին անգամ Արմեն Փիրի Մասիհին (մեր ռեժիսորը) լսեց «Խոսա Խոսա» երգը, անմիջապես սկսեց մտաբերել իր գլխում ստեղծված վիզուալիզացիաները: Այդ մտքերը բավականին խենթ էին ու շատ կրեատիվ, ինչը երկուսիս շատ ոգևորեց: Ցանկացանք, որ նա ստեղծագործի առանց սահմանափակումների և արտահայտի իր մտքի թռիչքը որպես արվեստագետ:
Նկարահանումը բավականին դժվար էր, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ու մեծ փորձառություն էր մեզ համար: Պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ հասանք լավագույն արդյունքին:

 Ինչո՞վ եք էլ պատրաստվում մեզ զարմացնել, ի՞նչ ծրագրեր ունեք խմբի ապագա գործունեության հետ կապված։

Առաջին հերթին մենք փորձում ենք զարմացնել ինքներս մեզ: Պատրաստվում ենք ստեղծագործել, նոր երգեր գրել, դատարկել մեր կուտակվածը, որպեսզի նոր երգերի համար նոր տեղ բացվի 🙂

 

Հարցազրույցը վարեց՝ Կալիպսօ Կալի Ղանդիլեանը

Վայելեք այս հրաշք զույգի կատարումը <3


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background