Կոմպոզիտոր Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհու կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի

Written by on 24th June 2021

Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Մեր հայրենակից, կոմպոզիտոր, Իսպանիայի Թագուհի Սոֆիայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի ուսանող Սևան Ղարիբյանը հունիսի 22-ին հանդիսավոր արարողության ընթացքում թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի։ Սևան Ղարիբյանը Ալբենիս հիմնադրամի կրթաթոշակառու է և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր»,-նշում են ՀՀ դեսպանությունից։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background