Lեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտին կժամանի Երևան

Written by on 29th June 2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 3-ին, 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգ կունենա ի նվիրում և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավենա փառատոնի: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած համերգի մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանը, առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:

Համերգը կանցնի «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):

Ֆիլհարմոնիկ նվագախմբի երկար բանակցությունների արդյունքում լեգենդար դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ռիկարդո Մուտին կժամանի Երևան: Նրա այցի ընթացքում՝ հուլիսի 4-ին, միջազգային բարձր հեղինակություն վայելող Ռավենա փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ՝ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Երևանի օպերային թատրոնում՝ «Եղբայրության կամուրջ՝ արվեստի և մշակույթի միջոցով» խորագրի ներքո:

Ռավենա փառատոնն այս տարի նվիրվում է պոետ, փիլիսոփա և մեծ մտածող Դանթե Ալիգիերիի 700 ամյակին:

Մինչ այդ՝ հուլիսի 3-ին, Ռիկարդո Մուտին ներկա կգտնվի իր և Ռավենա փառատոնի պատվին տրվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background