«Վերաբերմունք»/«Einstellung». լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի ցուցահանդեսը
Written by Ռադիո Հայ on 20th August 2021
Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։
Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:
Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող:
Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներենի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը:
Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներերն են.
– լուսանկարչության և արվեստի այլ բնագավառների միջև կապերի զարգացման հարցերի քննարկումը,
– արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը,
– լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում արվեստային գործոնի կարևորումը,
– պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18։00։ Ցուցահանդեսի շրջանակում օգոստոսի 25-28 ժամանակահատվածում կկայանա հանրային քննարկում:
Երևանյան պատկերահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում: