«Լադանիվա»-ն «Music Moves Europe Awards 2022»-ի հավակնորդներից է

Written by on 25th November 2021

Նոյեմբերի 22-ին հրապարակվեցին «Music Moves Europe Awards 2022» մրցանակաբաշխության հավակնորդները, որոնց թվում է նաև «Լադանիվա» խումբը։ Ֆրանսիական «Լադանիվա» խմբի միակ հայ մասնակիցը՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն է, մյուս վոկալիստը ֆրանսիացի Լուի Թոմասն է։ Չնայած «Լադանիվա»-ն ունի մոտ 2 տարվա պատմություն, բայց արդեն հասցրել է սիրվել հայկական լսարանի կողմից և ոչ միայն։ Խումբը ներկայացնում է նաև հայկական ժողովրդական երգեր յուրահատուկ մշակմամբ։

Նշենք, որ «Music Moves Europe Awards» մրցանակաբաշխության նպատակն է աջակցել եվրոպացի արտիստներին միջազգային կարիերայի ձևավորման հարցում: Այն կկայանա 2022թվականի հունվարի 20-ին, Նիդերլանդներում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background