Մալենան գլխավորում է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի առցանց քվեարկությունը

Written by on 9th December 2021

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը, մինչ բուն մրցույթի մեկնարկը, կազմակերպել է առցանց քվեարկություն։ Ըստ այդ տվյալների Հայաստանի պատվիրակության մրցութային երգը զբաղեցնում է առաջին պատվավոր հորիզոնականը, երկրորդ տեղում է Ֆրանսիան, երրորդում՝ Վրաստանը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայատանը ներկայացնելու է 14 ամյա Մալենան, «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։ Միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր, այն կայանալու է դեկտեմբերի 19-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

https://www.youtube.com/watch?v=1RG_qhN4e3M


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background