«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը

Written by on 25th February 2022

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։ Գլխավոր նպատակն է պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։ Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր։ Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը»։ Այնտեղ նաև ասված է․

«Հայկոյի ստեղծագործական ժառանգության իրավահաջորդը հանդիսանում է հենց հիմադրամը և մենք նախանձախնդիր հետևելու ենք Հայկոյի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանությանը ամբողջ աշխարհում։

Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսում ենք իրագործել։ Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։ Մեծ հույս ունենք, որ Հայկոյի ընկերներն ու շատ հայտնի երաժիշտներ կունենան իրենց մասնակցությունն այս համերգին։

Մեր ծրագրերում է նաև ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։ Մենք ուզում ենք ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Սրա նպատակն է ժամանակակից կոմպոզիտորական միտքը դարձնել հասանելի երաժիշտների համար, դասագրքային մոտեցմամբ փորձել այն կիրառել երաժշտական ուսումնական հաստատությունների ջազային ֆակուլտետներում։

Հիմնադրամը կունենա նաև կրթական ծրագրեր և կրթաթոշակներ։ Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի և նրա ստեղծագործական կյանքի մասին։ Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղացանկային գրաֆիկը։

Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին մեղմել կորուստը, արժանապատիվ պահպանել և ցուցադրել Հայկոյի ժառանգությունը, աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և ստեղծել մշակութային նոր արժեքներ և վառ պահել Հայկո Հակոբյանի հիշատակը»։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background