«Ես միայն երազելու իրավունք ունեմ»

Written by on 24th March 2022

Մարտի 22-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակներում, բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների՝ «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երեք ամիսների ընթացքում Փարաջանովի արվեստը կներկայացնի ոչ միայն ֆրանսիացիներին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք ժամանող հարյուրավոր օտարազգի հյուրերին։ Այս մասին հայտնում են Փարաջանովի թանգարանից։

Սերգեյ Փարաջանովի թանգարանից նշում են, որ ցուցահանդեսը «ծնվել է» մոտ մեկ տարի տևած հայ-ֆրանսիական սերտ համագործակցության արդյունքում, որը ժամանակի ընթացքում վերածվել է ջերմ բարեկամության Սերգեյ Փարաջանովի և Դեսպիո Վլերիկ թանգարանների միջև։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background