Սայաթ-Նովայի երգի վիդեոկոլլաժը լավագույն տեսահոլովակ է ճանաչվել էթնիկ երաժշտության հարթակում

Written by on 10th May 2022

2022 թվականի ապրիլ ամսին EthnoCloud համաշխարհային էթնիկ երաժշտության առցանց հարթակի WORLD TOP 40 –ում լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի» երգի վիդեոկոլլաժը: Հայտնում է Կինոաշխարհը։

Հայտնի այդ երգի ռոք-ֆոլկ տարբերակը Լուսինե Հովհաննիսյանի կատարմամբ, ինչպես և տեսահոլովակը, յուրատեսակ տուրք են հայ երկու հանճարներին՝ Սայաթ-Նովային և Սերգեյ Փարաջանովին: Վիդեոկոլլաժը ստեղծվել է Փարաջանովի «Նռան Գույնը» կինոգլուխգործոցի (1968) և ֆիլմից դուրս մնացած էպիզոդների կադրերից: Արխիվային կադրերի ինստալացիայի հեղինակն է բրիտանացի կինովերականգնող Դենիել Բըրդը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background