Ռոզա Լինը կմիանա Էդ Շիրանի 2023 թվականի շրջագայությանը

Written by on 4th October 2022

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Լինը կմիանա Գրեմմիի քառակի մրցանակակիր Էդ Շիրանին՝ 2023 թվականի Հյուսիսային Ամերիկայի շրջագայության ընթացքում։ Հայտնում է Zartonkmedia-ն։

22-ամյա Ռոզա Լինը Խալիդի հետ միասին, պատրաստվում է բացել Էդ Շիրանի «Մաթեմատիկական շրջագայության» համերգներից հինգը։

Նշենք, որ Շիրանը վերջին անգամ Հյուսիսային Ամերիկայում է եղել 2018 թվականին՝ «Divide Tour»-ով, որը դարձել է բոլոր ժամանակների ամենայցելվող և եկամտաբեր շրջագայությունը:

Շիրանը շրջագայության ընթացքում ելույթ կունենա 21 քաղաքում՝ Խալիդի, Ռասսի, Դիլանի, Քեթ Բըրնսի, Մեյզի Փիթերսի և Ռոզա Լինի հետ միասին:

Հիշեցնենք, այս շաբաթվա սկզբին «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «SNAP» երգը հայտնվեց Spotify-ում Եվրատեսիլի պատմության մեջ ամենաշատ լսված երգերի հնգյակում: «SNAP»-ը նույնիսկ առաջ անցավ աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից»


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background