«Թոնրատուն» ֆիլմը հաջողություն է գրանցել երկու փառատոնում

Written by on 17th October 2022

Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է Վիեննայի International Human Rights Film Festival-ի մրցութային ծրագրում, որը ֆիլմի Ավստրիական պրեմիերան է։ Ֆիլմը միաժամանակ ընտրվել է Ֆրանսիայի Les Écrans Documentaires in Arcueil (France) փառատոնի մրցութային ծրագրում։ Տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ֆիլմում 5 կին 30 քառակուսի մետր կանանց տարածքում` թոնրատանը, լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։

Ֆիլմի ռեժիսորը Իննա Մխիթարյանն է, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, պրոդյուսերները՝ Անժելա Ֆրանգյանը, Ստեֆան Ժուրդենը, Դը Գոլ Էյդը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background