Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում

Written by on 8th November 2022

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը հանդես կգա գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, ում հրավերով էլ նվագախումբը մեկնում է Գերմանիա։ Որպես մենակատար հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ գերմանական հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում նվագախումբը կմասնակցի Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի Իկինգ փառատոնին։ Երկու համերգ նախատեսված է Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։

Դիրիժոր Ֆիլիպ Ամելունգն իր ժամանակների ամենաճկուն դիրիժորներից է: Իր երաժշտական կարիերան սկսել է ութ տարեկանից՝ Տյոլցի տղաների երգչախմբում, որտեղ և հետագայում աշխատել է: Հանդես է եկել Georgian Chamber Orchestra Ingolstadt, Munich Symphony Orchestra, Southwest German Chamber Orchestra Pforzheim, Karlovy Vary Symphony Orchestra, North Bohemian Philharmonic Orchestra Teplice և այլ կոլեկտիվների հետ: Սերտորեն համագործակցում է նաև բարոկո նվագախմբերի հետ: Մյունխենում 2000 թվականին հիմնադրել է երաժշտական փառատոն: Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Թյուբինգենի համալսարանի երաժշտական տնօրենն է, այդ պաշտոնին է ընտրվել 140 դիմողների հաղթելով: 


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background