2022 թ. ամենաշատ ընթերցված գեղարվեստական գրքերը՝ ըստ Հայաստանի ազգային գրադարանի

Written by on 10th January 2023

Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է իր ընթերցասրահներում 2022 թ.-ին ամենաշատ ընթերցված գեղարվեստական գրքերը․

«Այս պաստառում ամսեամիս շարված 12 գրքերի շապիկները ներկայացնում են 2022 թ. Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահներում ամենից շատ ընթերցված գեղարվեստական գրքերը։ Չորս հայ հեղինակ, ամերիկացի, անգլիացի, գերմանացի, իտալացի, հրեա, ֆրանսիացի հեղինակներ, տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծագործած գրողներ են, միջնադարից մինչև մեր օրերը, որոնց գործերը դեռ հուզում են մեզ, տալիս աշխարհի ու մարդու գեղարվեստական ընկալումը և նկարագիրը։

2023թ. Ազգային գրադարանը ամեն ամիս առավել շատ կարդացված գրքերի երկու առանձին ցուցակ կհրապարակի՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքերի համար։ Ուրախ կլինենք այդ ցանկերում ավելի շատ հայ հեղինակների գրքեր տեսնել և մանավանդ՝ ժամանակակից հեղինակների գործեր»,- ասված է Հայաստանի ազգային գրադարանի հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background