«Դուք չեք կարող ջնջել մեզ»․ Շերը և Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախում տիրող իրավիճակի մասին

Written by on 26th January 2023

Հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը Newsweek հրատարակության համար «Դուք չեք կարող ջնջել մեզ» վերտառությամբ հոդված են գրել, որում կոչ են արել բոյկոտել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի դեմ գործողությունների պատճառով։

Նրանք նշել են, որ Արցախի ադրբեջանական շրջափակումն այժմ սպառնում է ավելի քան 120 000 տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքին։ Շերն ու Էսրայելյանն ընդգծել են, որ Արցախը միշտ եղել է հայկական։ Նրանք հիշեցրել են, որ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա։

«Մենք խնդրում ենք ԱՄՆ-ի մեր քաղաքական առաջնորդներին և ողջ աշխարհի մարդկությանը, ովքեր պայքարում են արդարության և պարկեշտության համար, բոյկոտել և պատժել այս մահաբեր ռեժիմներին և կիրառել ավելի հետևողական մեթոդներ, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ընդգծել են Շերը և Էրիկ Էսրայելյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background