Վահագ Ռաշ – «Գյումրին ես եմ»

Written by on 10th April 2023

Վահագ Ռաշը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Գյումրին ես եմ» երգի հիման վրա։ Ինչպես արդեն պարզ է դառնում վերնագրից, երգը նվիրված է մեր սիրելի հայրաքաղաքին։ Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք տաղանդավոր գյումրեցիներ, այդ թվում՝ Մկրտիչ Արզումանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նառա Սանթոյանը, Վարագ Գևորգյանը, Սամվել Սևադան, Նազիկ Ավդալյանը, Լևոն Սարգսյանը, Հրաչյա Վտոյանը, Մարիամ Գևորգյանը և Սիլվի Հովհաննիսյանը։

«Գյումրին ես եմ»-ի երաժշտության հեղինակը հենց կատարողն է՝ Վահագ Ռաշը, խոսքերինը՝ Երվանդ Նազարեթյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Մկրտչյանը։

Նշենք, որ տեսահոլովակը 2 օրում դիտել է մոտ 14 000 օգտատեր։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background