«Ամերիկացի բարի սամարացիները» շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում

Written by on 12th April 2023

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը, որի ռեժիսորը Արա Մնացականյանն է, շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում:

Մինչև այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:

Ֆիլմն արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը և ստեղծագործական կազմը սիրով և ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք որևէ նոր պարգև նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին:

 

 

Պատմությունն այնպիսի արտասովոր մարդկանց մասին է, ովքեր փրկել են քրիստոնյա ժողովուրդներին լիակատար կործանումից: Նրանց առաքելությունը մարդկային կյանքեր փրկելն է եղել։

Ֆիլմում ամերիկացի գրող և ցեղասպանագետը և այլ անկախ հետազոտողներ բացահայտում են Օսմանյան կայսրությունում (այսօրվա Թուրքիան) իրականացված ցեղասպանությունների և ամերիկյան հումանիտար օգնության հետ կապված մանրամասները:

Ֆիլմը նվիրված է նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրել են ժողովուրդների փրկությանը՝ ի նշան երախտագիտության ողջ մնացած ժողովուրդների կողմից:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background