Անիմացիոն ֆիլմերի մրցույթ` հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում

Written by on 17th April 2023

Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և պարզապես ստեղծագործող երեխաները։ Կից ներկայացվում է միջոցառման ընթացակարգը:

Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտադրելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված «Ոսկե ֆոնդը»։

Նախագծի շրջանակում երեխաները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Նպատակն այն է, որ մասնակիցները կարողանան իրենց ստացած գիտելիքները կիրառել նոր ձևաչափում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background