Հայկական կինոյի օրեր՝ Վանկուվերի սինեմաթեքում
Written by Ռադիո Հայ on 18th May 2023
2023 թվականի հունիսի 15-22-ը՝ Վանկուվերի սինեմաթեքում կիրականացվեն հայկական կինոյի օրեր նվիրված հայ կինոյի 100-ամյակին։ Ծրագրում ներառված են՝ Համո Բեկնազարյանի, Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Բագրատ Հովհաննիսյանի, Ատոմ Էգոյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Կինոկենտրոնից նշում են, որ նույն համագործակցության շրջանակում ստեղծվել է նաև Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի նոր երաժշտական ձայնավորումը։
Ծրագրին ներկա կլինեն Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը, վերջինս կներկայացնի ծրագիրը: