Ռոզա Լինը մեկ տարի անընդմեջ գերմանական սինգլների չարթերում է՝ «SNAP» երգով

Written by on 18th July 2023

Ռոզա Լինի համար մեծ հաջողություն էր մասնակցությունը Եվրատեսիլ 2022 երգի մրցույթին «SNAP» երգով։ Երգն մեկ տարի շարունակ գտնվում է գերմանական թոփ 100 սինգլների պաշտոնական հիթ-շքերթում։ Նշվում է, որ սա ապշեցուցիչ ռեկորդ է․ երգը մտել է չարթ 2022 թվականի հուլիսի 15-ին: Ռոզա Լինի երգը կարողացել է դառնալ պլատինե՝ ավելի քան 400,000 վաճառքով: Հատկանշական է նաև, որ «SNAP»-ը շարունակում է պահպանել իր դիրքերը Ավստրիայի և Շվեյցարիայի չարթերում։

Վերոնշյալ թվերն էլ ավելի տպավորիչ են դառնում, երբ հասկանում ենք, որ Ռոզա Լինի «SNAP»-ը այն բացառիկ չորս երգերից մեկն է, որոնք ամբողջ տարվա ընթացքում մշտապես եղել են գերմանական սինգլների հիթ-շքերթներում և նույնիսկ կարողացել են այնտեղ մնալ Սուրբ Ծննդյան շաբաթվա ընթացքում:

Գերմանիայի լավագույն 100 սինգլների ընթացիկ աղյուսակում «SNAP»-ը 86-րդն է, ուստի մեծ է հավանականությունը, որ Ռոզա Լինի ճանապարհորդությունն այս չարթերում դեռ չի ավարտվել:

Նշենք, որ Ռոզա Լինն այժմ Էդ Շիրանի հետ հյուրախաղերի է ԱՄՆ-ում և Կանադայում:

Ստորև կարող եք դիտել Ռոզա Լինի ելույթը Եվրատեսիլ 2022-ի եզրափակչում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background