Աստղիկ Սաֆարյան – «Դու կարող ես»

Written by on 1st August 2023

Ունենք երգի պրեմիերա ու էլի սիրված երգչուհի, երգահան Աստղիկ Սաֆարյանից․ այն կոչվում է՝ «Դու կարող ես»։ Պրեմիերան կայացել է այսօր ժամը 12-ին։ Երգն արդեն հասանելի է Աստղիկ Սաֆարյանի յութուբյան ալիքում։

Կարևոր ենք համարում նշել, որ երգի հեղինակ Անուշ Ալեքսանյանն իր «Դու կարող ես» աշխատանքով մասնակցել է կանանց և աղջիկներին զորացնող, ոգեշնչող երգերի հեղինակների մրցույթին, որտեղ արժանացել է առաջին մրցանակի: Մասնակիցները 18-ն են եղել։

Աստղիկը պատմում է, որ Անուշն իր հետ կապ է հաստատել և ասել, որ մեծ ցանկություն ունի, որ այդ երգը հենց նա կատարի: Երգչուհին էլ երգն այնքան է սիրել, որ համաձայնել է։

Գործիքավորումը Edelways-Music-ինն է, որը հիմնականում աշխատել է արտասահմանյան լեյբլների և արտիստների համար։ Նշենք, որ սա Edelways-Music-ի և Աստղիկի առաջին համագործակցությունը չէ։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background