Սերժ Թանկյանը կոչ է արել Imagine Dragons խմբին չեղարկել Ադրբեջանում նախատեսված համերգը

Written by on 17th August 2023

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը իր ինստագրամյան էջում կոչ է արել Imagine Dragons ամերիկյան փոփ ռոք խմբին չեղարկել Ադրբեջանում այս տարվա սեպտեմբերին նախատեսված համերգը, հաշվի առնելով այն փաստը, որ այժմ 120 հազար մարդ Արցախում սովի է մատնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով։

«Մի քանի ամիս առաջ տեղեկացա, որ Imagine Dragons-ը սեպտեմբերի 2-ին համերգ է ունենալու Բաքվում՝ Ադրբեջանում: Ես վստահ էի, որ նրանք տեղյակ չէին, որ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում սովի է մատնում 120 հազար մարդու, որը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է անվանում։ Ուստի ներկայացուցիչների միջոցով ես նրանց նամակ ուղարկեցի՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանում իրենց համերգի անցկացումը: Ես ներառեցի տարբեր հոդվածներ: Ես ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք չստացա: Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, քանի որ սովամահությունն արդեն գրանցվում է, ես ստիպված եմ հրապարակել այս նամակը և նրանց արհամարհանքը այս հումանիտար աղետի նկատմամբ:

Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ պետք է գին վճարել ցեղասպանությունների ռեժիմների կամ ժխտողների համար: Ադրբեջանում հերթական ցեղասպանությունն է հասունանում, և մինչ դա տեղի է ունենում, նրանք վայելում են ամերիկյան խմբի ելույթը: Դա սխալ է»,- գրել է Սերժ Թանկյանը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background