France 2 հեռուստաընկերության եթերում հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը

Written by on 6th September 2023

France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

Նշվում է, որ թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։

Կատարող, սոպրանո` Ռուզան Մանթաշյան, նվագակցությամբ` թավջութակահար՝ Աստղիկ Սիրանոսյանի և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background