Մեր եկեղեցին մեզ է փոխանցվել առաքյալներից, որոնք իրենց հավատքի համար նահատակվել են․ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր

Written by on 25th September 2023

Ամերիկահայ բժիշկ, բարերար, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն իր ինստագրամում խոսել է հայերի կրոնի ծագման, պահպանման ու ամենահին քրիստոնյա ազգին՝ հայերին պառակտելու անհնարինության մասին։ Նա կից հրապարակել է Սիսի ու Մասիսի լուսանկարը։

«Խնդրում եմ կարդալ և տարածել։ Մեր նախորդ գրառումներն ու սթորիները ամփոփում են այն, ինչ կատարվում է հենց հիմա: Ես նախանշել եմ տարբեր կազմակերպություններ, որոնց դուք կարող եք նաև աջակցել մարդասիրական և այլ տեսակի օգնություն տրամադրելու համար: Այս վերջին լուսանկարն արվել է աշխարհի ամենասուրբ վայրերից մեկում։ Նայեք դրան և ստացեք եզրակացրեք ինքներդ: Մեր սահմանները վերագծող կառավարությունները և բարբարոս հորդաների արշավանքները նորություն չեն հայ ժողովրդի համար: Մարդիկ հաճախ են փորձել դրսից և ներսից պառակտել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգին… բայց երբեք չի հաջողվել:

Մեր եկեղեցին մեզ է փոխանցվել առաքյալներից, որոնք իրենց հավատքի համար նահատակվել են։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շարունակելով առաքելական ավանդությունը հիմնել է Հայ Առաքելական եկեղեցին։ Վերջերս ես խորը քննարկումների մեջ էի ամբողջ աշխարհի եկեղեցական առաջնորդների հետ: Նրանց հավատքն անսասան է, իմը նույնպես: Այն միայն ավելի ուժեղ է դարձել, և մենք պարտավոր ենք այդ հավատքը ավելի մեծ նվիրվածությամբ փոխանցել գալիք սերունդներին:

Կարդացեք Հայտնություն 21.4-ը, ինչը ես արեցի այս կիրակի առավոտյան… «Եվ Աստված նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։

Ես կշարունակեմ ամեն ինչ անել հայ ժողովրդին ոգեշնչելու համար, աշխատել այն կարևոր գործընկերների հետ, որոնք մեզ հետ են, և անտեսել նրանց, ովքեր խոչընդոտում են»:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background