Բացվել է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

Written by on 11th October 2023

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ցուցահանդեսը ներկայացնում է Հակոբ Հակոբյանի շուրջ 110 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:

Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման շրջանակում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված «Հակոբ Հակոբյան-100» արծաթե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը (1963 թ.), դարձերեսին՝ Հակոբ Հակոբյանն իր արվեստանոցում: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background