Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Written by on 25th October 2023

Հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ հիմնականում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հայկական պատվիրակության կազմում են եղել՝ Հայաստանի ազգային գրադարանի, «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները:

Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձևավորում: Հայկական պատվիրակության ծրագրերը ներկայացվել են նաև քննարկումների և միջոցառումների անցկացման համար նախատեսված տարբեր տաղավարներում։ Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսը, հոկտեմբերի 21-ին՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքի շնորհանդեսը (գերմաներենով գիրքը լույս է տեսել «Կարմիրը պատերազմ է» վերնագրով):

Միջոցառումներին ներկա են եղել ոչ միայն հայ, այլև հիմնականում օտարազգի ընթերցողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background