Մեկնարկում է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը
Written by Ռադիո Հայ on 15th November 2023
Մեկնարկում է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի 120-ամյակին։
Մեկ ամիս շարունակ՝ նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 16-ը, հնարավորություն ունենք վայելելու խաչատրյանական երաժշտություն` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժիշտներ Նարեկ Հախնազարյանի (թավջութակ), Ստելլա Չենի (ջութակ), Ժան-Պոլ Գասպարյանի (դաշնամուր), Աստղիկ Սիրանոսյանի (թավջութակ) կատարմամբ։
Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև հանդիսատեսի կողմից սիրված և սպասված «Սիմֆոնիկ Ջազ» համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։
Փառատոնի համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։