Սիրուշո և Վիկտոր Էսպինոլա – «Ինձանից ավել»/Un Millon de Flores
Written by Ռադիո Հայ on 20th November 2023
Հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր Սիրուշոն պարագվայցի երաժիշտ Վիկտոր Էսպինոլայի հետ համատեղ նոր տեսահոլովակ է թողարկել, այն կոչվում է՝ «Ինձանից ավել»/Un Millon de Flores։ Տեսահոլովակի դիտումներն աճում են վայրկյանների ընթացքում։ Նյութի տեղադրման պահին այն դիտել էր 250 հազարից ավել օգտատեր։ Նախքան պրեմիերան, երգչուհին իր ինստագրամում անոնսել էր տեսահոլովակը․ այդ հրապարակումն այժմ ունի 2 միլիոնից ավելի դիտում։
«Ես գրել եմ իմ հատվածի խոսքերն ու երաժշտությունը, Վիկտոր Էսպինոլան՝ իր, ու այսպիսով ստացվել է մշակույթների ձուլում: Վիկտորը աշխարհի լավագույն քնարահարներից է և նվագում է համաշխարհային լավագույն երաժիշտների հետ: Շնորհակալ եմ իրեն այս համագործակցության առաջարկի համար»,- գրել է Սիրուշոն Instagram-ում։