Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են հայտնաբերվել

Written by on 28th November 2023

Հորդանանում 12-րդ դարի սկզբում խաչակիրների կողմից հիմնադրված ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն արձանագրություններ։ Դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ։ Այս մասին է տեղեկանում ենք պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նա լուսանկարներ է տեղադրել իր էջում և կից գրել․

«Շոուբակ:
Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:

Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ողջ թիմին նման հնարավորության համար»։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background