«ՆՌԱՆԷ» ֆոլք-ռոք բենդ

Written by on 18th December 2023

«ՆՌԱՆԷ» ֆոլք-ռոք բենդը կազմավորվել է 2016 թվականին։ Գյումրեցի երիտասարդների մի խումբ ստեղծելով այս երաժշտական խումբը, նպատակ է դրել իր առաջ ունենալ իր ներդրումը Գյումրու մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև նոր երաժշտական և մշակութային մոտեցումներ ձևավորել երաժշտասեր հանրության շերտերում:

«ՆՌԱՆԷ» բենդ երիտասարդական երաժշտական խմբին այս ժամանակահատվածում հաջողվել է գրավել իր ուրույն տեղը երաժշտական աշխարհում: Խմբում ներգրավված են եռանդուն, տաղանդավոր, նպատակասլաց երիտասարդ-երաժիշտներ, ովքեր, անկասկած, հանդիսանում են նոր Հայաստանի մշակութային վերելքի երաշխիքը: Նրանք են՝ Աննա Քոչարյանը, Քնարիկ Ստեփանյանը, Քնարիկ Խաչատրյանը, Վլադիմիր Ոսկանյանը, Հովհաննես Գալստյանը, Սամվել Պետրոսյանը և Արմեն Քոչարյանը։

«Նռանէ»-բենդը իր գործունեությամբ փորձում է համախմբել երաժշտասեր հասարակությանը, ներկայացնելով հայկական և այլ ազգերի երաժշտությունը յուրովի մեկնաբանմամբ: Խմբի ելույթները մշտապես արժանանում հանդիսատեսի բարձր գնահատականին:

Իր գործունեության ընթացքում, խումբը հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, որոնք մասամբ հաղթահարել է ինքնուրյուն: Սակայն խումբը դեռևս ունի աջակցության կարիք:

 

Խմբի երգադարանին կարող եք ծանոթանալ այս հղումով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background