2024-ը լեցուն է լինելու սևակյան շնչով
Written by Ռադիո Հայ on 15th January 2024
Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-ամյակը։ Իսկ դա նշանակում է, որ 2024-ը լեցուն է լինելու սևակյան շնչով, ոգով ու պատգամներով:
Ինչպես տեղեկանում ենք Պ. Սևակի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից, բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Պ. Սևակի տուն-թանգարանում կտրվի ողջ տարվա միջոցառումների մեկնարկը: Թանգարանում ելույթ կունենան՝ Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Նույն օրը` ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):
Իսկ մինչ այդ՝ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին «Համազգային» հայ կրթական մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կիրականացվի Պ. Սևակի «100 բանաստեղծություն» նոր գրքի շնորհանդեսը (կազմող՝ Արմեն Ղազարյան, խմբագիր՝ Սևակ Ղազարյան):