«Eleven Green» – WHO?

Written by on 18th January 2024

«Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «WHO?» երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակն է՝ Խորեն Միքայելյանը, խոսքերինը՝ Նարե Նիկոյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի տարբեր վայրերում: Այն արդեն հասանելի է «Eleven Green» խմբի յութուբյան ալիքում։

«Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը ստեղծվել է 2018 թվականին, սակայն հիմնադիր-անդամները՝ Միկին և Նարեն, դեռ 2014 թվականից բազմաթիվ նախագծերում հանդես եկել են միասին։ Խմբի առաջին սինգլներն են եղել՝ «Fadein»-ը և «Timeline»-ը, որը վայելել է լսարանի մեծ սերը։ Նրանք համերգային շրջագայություններով եղել են՝ Վարշավայում, Բեռլինում, Քյոլնում, Ամստերդամում, Բրյուսելում, Մադրիդում, Օրանսում, Հռոմում և Երևանում։ Նույնիսկ համաշխարհային համաճարակը չի խաթարել խմբի գործունեությունը։ Նրանք շարունակել են ստեղծել և երկրպագուների դատին հանձնել նոր երգեր։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background